fbpx
Սպորտ
15:17 13/03/2019

Ռոնալդուն հավասարվել է Մեսսիին` ՉԼ-ում ձևակերպած հեթ-տրիկների քանակով

Կրիշտիանու Ռոնալդուն հեթ-տրիկ հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մադրիդի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղում ու օգնել է «Յուվենտուս»-ին  դուրս գալ քառորդ եզրափակիչ:

Առաջին խաղում «Յուվենտուսը» 0:2 հաշվով պարտություն էր կրել Մադրիդում:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայում Ռոնալդուն հեղինակել է իր 8-րդ հեթ-տրիկը:

Այս ցուցանիշով, նա առաջին տեղը կիսում է «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսի հետ: Նրանց մոտակա հետապնդողները 3-ից ավելի հեթ-տրիկ չունեն:

34-ամյա Ռոնալդուն «Յուվենտուս» է տեղափոխվել անցած ամառ «Ռեալից»: Տրանսֆերի արժեքը կազմել է 117 մլն եվրո:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ