fbpx
Սպորտ

Մենք պատմություն ենք կերտել. Ռոնալդուն՝ Ջորդանի մասին

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ընտանիքի հետ հանգստանում է ֆրանսիական Ռիվիերայում: Այնտեղ պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել է լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ:

Ռոնալդոն Instagram-ի իր էջում Ջորդանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել. «Մենք պատմություն ենք կերտել»:

https://www.instagram.com/p/BzEbfqzADcN/

Նշենք նաև, որ մի քանի օր առաջ՝ Հունաստանում հանգստանալիս, Ռոնալդոն տեղական հյուրանոցի աշխատակիցներին խնդրել է պահպանել իր անդորրը պապարացիներից: Հյուրանոցից դուրս գալուց հետո պորտուգալացին հյուրանոցի անձնակազմին 20 հազար եվրո թեյավճար է թողել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ