fbpx
Սպորտ

Իտալացի լրագրողը հաստատել է Յուվենտուսից Ռոնալդուի հեռանալու լուրը

Ըստ իտալացի լրագրող Պետրո Բալզանոյի, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է մրցաշրջանի ավարտին լքել ակումբը: Ավելի վաղ Բալզանոն արդեն հայտնել էր այս մասին, բայց այժմ նա հաստատել է այդ տեղեկատվությունը:

«Ես հաստատում եմ այն, ինչ ասվել էր ավելի վաղ. Մրցաշրջանի վերջում «Յուվենտուսը» և Ռոնալդուն կբաժանվեն: Այս մասին ես լրացուցիչ տեղեկություններ եմ հավաքում»,- գրել է լրագրողը:

Ռոնալդուն «Ռեալից»  «Յուվենտուս» էր տեղափոխվել 2018 թվականի ամռանը: Այդ ժամանակ  ֆուտբոլիստի համար վճարվեց 117 միլիոն եվրո: Պորտուգալացու ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:

Աղբյուրը՝ Sport.ru։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ