fbpx
Սպորտ

Ռոնալդուն փնտրում է իրեն անվճար բուրգերներ տրամադրած՝ Էդնա անունով կնոջը. The Sun

Լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անկեղծացել է, որ «Սպորտինգ»-ի ֆուտբոլային ակադեմիայում սովորելու տարիներին սնվել է Մաքդոնալդսի անվճար բուրգերներով:

«Երբ 11-12 տարեկան էր, ընտանիքս գումար չուներ: Ապրում էի «Սպորտինգ»-ի մյուս սաների հետ ու հարազատներիս տեսնում էի 3 ամիսը մեկ անգամ: Կյանքի այդ շրջանը շատ ծանր էր ինձ համար:

Ուշ երեկոյան՝ 22:30-23:00-ը, շատ էինք սոված լինում, իսկ մարզադաշտի հարևանությամբ Մաքդոնալդս կար: Թակում էինք դուռն ու ասում. «ողջույն, կարող եք մեզ բուրգեր տալ»: Այնտեղ Էդնա անունով մի կին ու ևս երկու աղջիկ էին աշխատում:

Ես այլևս նրանց չեմ տեսել, չնայած՝ շատ եմ փնտրել, հարցրել Պորտուգալիայում բնակվող մարդկանց: Իսկ այդ Մաքդոնալդսն արդեն փակվել է: Երջանիկ կլինեմ, եթե գտնեմ նրանց այս հարցազրույցի միջոցով: Կհրավիրեմ Թուրին ու միասին կճաշենք»,- Ռոնալդուի խոսքերը է մեջբերում The Sun-ը:

Վերեվ