Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դաեին հայտարարել է, որ չի տխրի, եթե «Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցի իր ռեկորդը ազգային թիմի կազմում գոլերի քանակով:
Դաեին Իրանի հավաքականի կազմում աչքի է ընկել 109 անգամ, Ռոնալդուի ակտիվում այս պահին 95 գոլ է:
«Ես շատ եմ հպարտանում իմ համաշխարհային ռեկորդով: Կարծում եմ, որ բոլոր իրանցիները նույնպես հպարտ են, որ ես կարիերայիս ընթացքում հասել եմ դրան: Ռեկորդը պատկանում է ոչ թե ինձ, այլ բոլոր իրանցիներին:
Ես չեմ տխրի, երբ Ռոնալդուն գերազանցի իմ ռեկորդը: Բոլոր համաշխարհին ռեկորդները պետք է գերազանցվեն: Ես ուրախ եմ, որ ինձ կշրջանցի նման մեծագույն ֆուտբոլիստ: Նա առաջվա պես գերազանց մարզավիճակում է։ Ես կարծում եմ, որ նա պատմության 3 լավագույն ֆուտբոլիստների թվում է: Նա իր հավաքականին շատ ավելին է տալիս, քան Մեսսին՝ Արգենտինային: Դրա համար էլ նրանց երկուսի միջև ես ընտրում եմ Կրիշտիանուին», – Դաեիի խոսքերն է փոխանցել La Gazzetta dello Sport-ը: