fbpx
Սպորտ

Ռոնալդուն ու Մեսսին երբեք չեն կարող գերազանցել Ռոնալդոյին. Մոուրինյո

Ժոզե Մոուրինյոն ՝ աշխարհի լավագույն մարզիչներից մեկը, որի գլխավորությամբ խաղացել են մոլորակի լավագույն ռմբարկումները, կարծում է, որ Ռոնալդոն իր տեսած լավագույն ֆուտբոլիստն է։

Երբ Մոուրինյոյին խնդրեցին տալ դարասկզբի լավագույն ֆուտբոլիստի անունը, նա շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի անունները։

«Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին երկար կարիերա են ունեցել։ Նրանք արդեն 15 տարի շարունակ գլխավորում են աշխարհի ռմբարկուների ցանկը։

Սակայն, եթե մենք անկեղծորեն խոսենք տաղանդի և հմտության մասին, ոչ ոք չի գերազանցում Ռոնալդոին։

Երբ ես «Բարսելոնա»-ում Բոբբի Ռոբսոնի օգնական էի , ես գիտակցեցի, որ Ռոնալդոն երբևէ խաղադաշտ դուրս եկած լավագույն ֆուտբոլիստն է»,- Ժոզե Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում LiveScore-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ