fbpx
Սպորտ

Ռոնալդուի որդին գնում է հոր հետքերով. 28 խաղում 58 գոլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ավագ որդին բավականին մեծ արդյունքների է հասել։

Թուրինի «Յուվենտուսի» Մ9 տարեկանների կազմում անցկացրած 28 խաղում Կրիշտիանու Ռոնալդու-կրտսերը 58 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Այս մասին հաղորդում է FootballTalentScout-ը Թվիթերյան էջում։

Ռոնալդու-ավագի «Յուվենտուս» տեղափոխությունը կատարվել է 2018 թվականի ամռանը Մադրիդի «Ռեալից», որտեղ նա հանդես է եկել 9 տար: Տղայի տրանսֆերի արժեքը 117 մլն եվրո է կազմել: Իտալիայում իր առաջին իսկ մրցաշրջանում Ռոնալդուն թուրինցիներին օգնել է նվաճել երկրի Սուպերգավաթն ու դառնալ Իտալիայի առաջնության չեմպիոն:

https://www.youtube.com/watch?v=_9MViudzwjw

Նախկինում Կրիշտիանուն հանդես է եկել նաև «Սպորտինգի» և «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, իսկ 2003 թվականից հրավիրվել է Պորտուգալիայի հավաքական:

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ