Ռոնալդուն՝ Ալ-Այնի երկրպագուներին. Կհանդիպենք Էր-Ռիյադում

Ամենադիտվածներ

Պորտուգալական «Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ասիայի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից հետո դիմել է «Ալ Այնի» երկրպագուներին։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել է Ալ-Այեի (ԱՄԷ) Թահնուն Բին Մոհամմեդ մարզադաշտում և ավարտվել տանտերերի հաղթանակով՝ 1։0 հաշվով։

«Կհանդիպենք Էր Ռիադում», — Ռոնալդուի խոսքերը մեջբերել է Al Nassr Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Նշենք՝ հանդիպման ժամանակ «Ալ Այնի» երկրպագուները բղավել են Լիոնել Մեսսիի անունը։

Ամենաթարմ