Անընդունել է մտածելակերպը, թե Մանչեսթերը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակից դուրս լինել․ Ռոնալդու-Azat TV
Սպորտ
19:30 13/01/2022

Անընդունել է մտածելակերպը, թե Մանչեսթերը կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակից դուրս լինել․ Ռոնալդու

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմի հավակնությունների մասին։

«Անընդունել է մտածելակերպը, թե «Մանչեսթեր Յունայթեդը» կարող է Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն եռյակից դուրս լինել։ Լավ բան ստեղծելու համար երբեմն պետք է քանդել նախկինը։ Նոր տարի, նոր կյանք, և ես հույս ունեմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհասնի այն մակարդակին, որը ցանկանում են երկրպագուները։ Նրանք արժանի են դրան։

Ես գիտեմ՝ ինչպես փոխել վիճակը, բայց չեմ պատմի, քանի որ էթիկայի տեսանկյունից ճիշտ չի լինի։ Ես չեմ ցանկանում լինել այստեղ 6-րդ, 7-րդ կամ 5-րդ տեղում ընթանալու համար։ Ես այստեղ եմ հաղթելու և մրցակցելու համար։ Մենք արդեն մրցակցություն ենք ստեղծում, բայց դեռ չենք հասել մեր լավագույն մակարդակին։ Դեռ երկար ճանապարհ կա»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ