Մանկունիական ակումբի հաղթական գնդակը հեղինակել է Կրիշտիանու Ռոնալդուն, որը հերթական ռեկորդային ցուցանիշները գրանցեց եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում:
Օրեր առաջ Լիոնել Մեսին հավասարվել էր Կրիշտիանուին այս ցուցանիշով՝ գրավելով «Լայպցիգի» դարպասը: Մեսիի համար «Լայպցիգը» 37-րդ թիմն է մրցաշարում, որի դեմ խաղում արգենտինացին գոլ է հեղինակել: Այժմ Ռոնալդուն այս հաշվարկում միանձնյա առաջատար է: