Ալ-Նասրի գլխավոր մարզիչը Կրիշտիանու Ռոնալդուի մեծությունը բացատրել է նրա անշահախնդիրությամբ.
38-ամյա հարձակվողը Սաուդյան Արաբիայի լիգայի խաղի 78-րդ րոպեին տուգանային հարվածից գրավել է Աբհային (2:1), սակայն 86-րդ րոպեին չիրացրել 11 մետրանոցը՝ այն իրացրել է կիսապաշտպան Տալիսկան։
«Կրիշտիանու Ռոնալդուն հիանալի խաղացող է. Երբ 11 մետրանոց իրավիճակ էր, նա գնդակը տվեց Տալիսկային, որ գոլ խփի։ Սա խոսում է խաղացողի մեծության մասին:
Այսօրվա հանդիպումը դաս էր խաղացողների համար. մենք պետք է ամենայն լրջությամբ մոտենանք երկու խաղակեսերին»,- ասել է Ռուդի Գարսիան: