fbpx
Սպորտ

Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի․ ով է ավելի շատ վաստակում Instagram-ի միջոցով

Instagram-ում եկամուտների ցուցանիշով առաջատարը «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ ըստ վերջին 12 ամիսների արդյունքների։

Biz Bingo-ի հետազոտության տվյալներով պորտուգալացի ֆուտբոլիստը 49 գովազդային հրապարակում է արել այս ընթացքում։ Դրանցից յուրաքանչյուրը արժեցել է 900 հազար եվրո․ այսինքն՝ ընդհանուր կազմել է 44,1 մլն եվրո։

Երկրորդ տեղը զբաղեցնում է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին։ Ըստ հետազոտության՝ արգենտինացին 590 հազար եվրոյով 36 գովազդային գրառում է արել Instagram-ում՝ վաստակելով 21,2 մլն եվրո։

Ֆուտբոլիստներից վարկանշային աղյուսակում ներառվել են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Դևիդ Բեքհեմը և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը, համապատասխանաբար 4-րդ և 6-րդ տեղերում։ Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ