Սպորտ

Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսսի․ պատասխանել է Բոլտը

Աշխարհահռչակ վազորդ Ուսեյն Բոլտը ընտրություն է կատարել Կրիշտիանու Ռոնալդուի ու Լիոնել Մեսսի միջև։

«Ինձ համար դժվար է ընտրել, քանի որ երկրպագում եմ Արգենտինայի հավաքականին, բայց ես նաև Կրիշտիանու Ռոնալդուի մեծ երկրպագու եմ:

Ես պաշտում էի Ռոնալդուին այն ժամանակվանից, ինչ նա խաղում էր «Մանչեսթեր Յունայթեդում»: Եվ ես նաև այս ակումբի երկրպագու եմ:

Կարծում եմ ՝ Ռոնալդուն Մեսսիից մի փոքր ավելի լավն է, քանի որ նա իրեն դրսևորեց տարբեր առաջնություններում: Այնպես որ, ես ընտրում եմ Կրիշտիանուին:

Սակայն այժմ ավելի հետաքրքիր երիտասարդներ կան: Օրինակ՝ Մբապեն:

Ես իսկապես անհամբեր սպասում եմ այն ​​պահին, երբ պարզ կդառնա, թե այս երիտասարդ տաղանդներն ինչի են հասնելու ապագայում», – Բոլտի խոսքերը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ