Սպորտ

Ռոնալդուի հեթ-տրիկը հաղթանակ պարգևեց Պորտուգալիային

Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կայացավ կիսաեզրափակչ առաջին հանդիպումը. Պորտուգալիայի հավաքականը մրցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ: Խաղը կայացավ «Դրագաու» մարզադաշտում:

Խաղում հաղթեց Պորտուգալիան՝ 3-1 հաշվով: Երեք գոլերն էլ իրացվեցին Կրիշտիանու Ռոնալդուի կողմից, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ՝ աչքի ընկնելով 25-րդ, 88-րդ և 90-րդ րոպեներին: Շվեյցարիայի կազմում միակ գոլը հեղինակեց Ռոդրիգեսը՝ 11-մետրանոցի շնորհիվ:

Արդյունքում Պորտուգալիան դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Հոլանդիա-Անգլիա զույգի հաղթողի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ