fbpx
Սպորտ

11:30 11/9/2019

Ռոնալդուն ջախջախեց Լիտվային. նա դարձավ պոկերի հեղինակ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբում կայացավ Լիտվա – Պորտուգալիա հանդիպումը: Հանդիպման ընթացքում գրանցվեց 6 գոլ:

Նախ 11 մետրանոցից 7-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հաշիվը, իսկ 28-րդ րոպեին լիտվացի Վիտաուտաս Անդրյուշկյավիչյուսը գոլով հավասարեցրեց այն: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: 2-րդ կեսի հերոսը Ռոնալդուն էր. 61, 65 և 76-րդ րոպեներին Կրիշտիանուն դարձավ գոլերի հեղինակ ու իր հաշվին պոկեր գրանցվեց: Հանդիպման վերջնական հաշիվ ձևակերպեց պորտուգալացի Վիլյամ Կառվալյուն՝ մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին: Այսպիսով՝ Պորտուգալիան 5-1 հաշվով ջախջախեց Լիտվային:

Վերեվ