Սլովենիայի հյուրանոցներից մեկը որոշել է բարեգործական աճուրդի հանել մահճակալը, որի վրա քնել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ռոնալդուն Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայում էր Պորտուգալիայի հավաքականի հետ, որը մարտի 26-ին ընկերական հանդիպում է անցկացրել։ Թիմը հանգրվանել է «Գրանդ Պլազա» հյուրանոցում։ Նրա ներկայացուցիչը հաստատել է, որ այն մահճակալը, որի վրա քնել է Ռոնալդուն, աճուրդի կհանվի բարեգործական նպատակով։ Հաղորդվում է, որ մեկնարկային գինը կլինի 5 հազար եվրոյից մի փոքր ավելի։
Նշենք, որ Սլովենիայի հավաքականը 2։0 հաշվով հաղթել է պորտուգալացիներին։ Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել կիսապաշտպաններ Ադամ Չերինը և Տիմի Էլշնիկը: 39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն խաղադաշտ է մտել առաջին րոպեներից ու մասնակցել ամբողջ հանդիպմանը։