fbpx
Սպորտ

Բարսելոնային առաջարկել են Ռոնալդուի ծառայությունները

Կրիշտիանու Ռոնալդուի գործակալ Ժորժե Մենդեշն ֆուտբոլիստի ծառայություններն է առաջարկել իսպանական ակումբ «Բարսելոնային»։

Ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում շատ են խոսակցությունները, թե որտեղ է կարիերան շարունակելու ֆուտբոլիստը։ Ֆուտբոլիստի պոտենցիալ նոր ակումբներից մեկը կարող է լինել «Բարսելոնան», հայտնում է իսպանացի լրագրող Ժերարդ Ռոմերոն։ Պորտուգալացի գործակալն անսպասելիորեն ֆուտբոլիստին ձեռք բերելու առաջարկ է արել «Բարսելոնային»:

Ռոնալդուն «Յունայթեդ» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի սկզբում։ Բայց հետո նա ցանկություն հայտնեց փոխել ակումբը, քանի որ մանչեսթերյան ակումբը չի մասնակցի Չեմպիոնների լիգային այս մրցաշրջանում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ