fbpx
Սպորտ

Ռեկորդներն են ինձ գտնում․ Ռոնալդուն՝ 700-րդ գոլին հասնելու մասին

Պետք է վայելել պահը և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս տպավորիչ թվին: Այս մասին ասել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն՝ մեկնաբանելով կարիերայի ընթացքում 700 գոլի հասնելը:

Հարձակվողը հոբելյանական գոլը խփել է Եվրոպայի 2020թ. առաջնության ընտրական փուլի՝ Ուկրաինայի հետ խաղում, որը, սակայն, ավարտվել է Ուկրաինայի հաղթանակով՝ 2:1 հաշվով:

«Ոչ բոլորը կարող են հասնել այդ թվին։ Շնորհակալություն իմ թիմակիցներին, գործընկերներին և մարզիչներին, որոնք օգնեցին ինձ դառնալ այն ֆուտբոլիստը, որը ես կամ հիմա»,-ասել է նա։

Ռոնալդուի խոսքով՝ ինքը հիասթափված եմ, որ չեն հաղթել, բայց հպարտ է թիմով։

«Ես չգիտեմ, թե որքան ռեկորդներ ունեմ։ Պետք է վայելել պահը և շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնել են ինձ հասնել այս տպավորիչ թվին:

Վերջին անգամ, երբ խաղում էի այդ մարզադաշտում, հաղթեցի Չեմպիոնների լիգայում։ Դա մի գեղեցիկ պահ է անցյալից: Ուկրաինայի հետ լավ էինք խաղում, բայց չկարողացանք հաղթել։

Ես ռեկորդներ չեմ փնտրում, ռեկորդներն են ինձ գտնում»,-ասել է Ռոնալդուն։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ