fbpx
Սպորտ

Ռոնալդուն 9 տարվա մեջ առաջին անգամ չի խաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում

Երեկ կայացան Չեմպիոնների լիգայի 1/4-րդ եզրափակչի պատասխան հանդիպումները։ «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Այաքսին» ու, պարտվելով 1:2 հաշվով, դուրս մնաց հետագա պայքարից։

Այսպիսով, ստացվեց այնպես, որ «Յուվենտուսի» կազմում հանդես եկող պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն չի խաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում 2009/10 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ, երբ Մադրիդի «Ռեալը», որի կազմում նա այն ժամանակ հանդես էր գալիս, չկարողացավ հաղթել «Լիոնին» 1/8 եզրափակչում:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 17-ին, Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի երկու ուղեգրի համար կպայքարեն «Մանչեսթեր Սիթի»-«Տոտենհեմ» և «Պորտու»-«Լիվերպուլ» զույգերը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ