Սպորտ

Ռոնալդուն 94 տարվա ռեկորդ է գերազանցել

Երեկ Չեմպիոնների Լիգայի 1/8-րդ եզրափակչում իրենց պատասխան խաղն անցկացրեցին նաև «Յուվենտուսն» ու «Լիոնը» (2-1):

Իտալական ակումբի 2 գոլերն էլ հեղինակեց Կրիշտիանու Ռոնալդուն ու այս մրցաշրջանում իր գոլերի քանակը հասցրեց 36-ի։

Այսպիսով՝ պորտոգալացուն հաջողվեց «Յուվեում» դառնալ 94 տարի անգերազանցելի մնացող ռեկորդը՝ ակումբում մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով։

Ռոնալդուից առաջ ռեկորդը պատկանում էր Ֆերենց Հիրզերին, ով 1925/26 մրցաշրջանում իտալական ակումբի կազմում դարձել էր 35 գոլի հեղինակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ