Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ այլևս չի խաղալու եվրոպական ակումբներում։
«Ես չեմ վերադառնա եվրոպական ֆուտբոլ, դուռը փակ է մինչև վերջ.
Ես 38 տարեկան եմ, բացի այդ, եվրոպական ֆուտբոլի մակարդակը նկատելիորեն իջել է։ Միակ պարկեշտ առաջնությունը Պրեմիեր լիգան է, այն շատ առաջ է բոլոր մյուսներից»,- ասել է Ալ-Նասրի հարձակվողը:
Հիշեցնենք, որ Կրիշտիանուն նախորդ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»: ԱԱ-2022-ից առաջ նա սկանդալային հարցազրույց է տվել, որտեղ քննադատել է ակումբին և գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, որից հետո կողմերը խզել են պայմանագիրը։
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն հանդես է եկել նաև «Սպորտինգում», «Ռեալում» և «Յուվենթուսում»: