«Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարողացացավ 3 գնդակ ուղարկել Լիտվայի դարպասն ու բարելավեց կարիերայի ընթացքում գրանցած հեթ-տրիկների քանակը՝ այն հասցնելով 55-ի։
ESPN-ի հաղորդմամբ՝ Ռոնալդուն այս ցուցանիշով գերազանցում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիին։ Արգենտինացին իր հաշվին ունի 52 հեթ-տրիկ։
Նշվում է, որ Ռոնալդուն իր հեթ-տրիկներից 46-ը գրանցել է ակումբում, իսկ 9-ը՝ հավաքականում։ Մեսսին նույնպես ակումբային մակարդակում 46 հեթ-տրիկ է արել, բայց ազգային հավաքականում դրանց քանակը հավասար է ընդամենը 6-ի։
