fbpx
Սպորտ

Ռոնալդուն իր աջակցությունն է հայտնել Գոմեշին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն աջակցել է «Էվերտոնի» կիսապաշտպան, հավաքականում իր թիմակից Անդրե Գոմեշին, որն ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Տոտենհեմի» հետ խաղում (1-1) ոտքի սարսափելի կոտրվածք է ստացել:

«Շուտափույթ ապաքինում, Անդրե: Վերադառնալու ես էլ ավելի ուժեղ: Ամուր գրկում եմ», – գրել է Ռոնալդուն Instagram-ի Stories բաժնում:

Հիշեցնենք՝ Գոմեշը վնասվածք ստացավ «Տոտենհեմի» հարձակվող Սոնի խախտումից հետո:

Երեկ ֆուտբոլիստը վիրահատվել է: Վիրահատությունն անցել է բարեհաջող:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ