fbpx
Սպորտ

Ռոնալդուն Իտալիան լքել է, որ արևայրուք ընդունի. Ջովանի Կոբելի

«Յուվենտուսի» նախկին նախագահ Ջովանի Կոբոլի Ջիլյին քննադատաբար է մոտեցել թուրինյան ակումբի ֆուտբոլիստների Իտալիան լքելու փաստին:

Ջիլյին հայտնել է, որ քննադատելը հեշտ է, բայց ինքը չի հասկանում, թե ինչու են ֆուտբոլիստները կորոնավիրուսի համաճարակի ժամանակ լքել Իտալիան:

«Եթե խոսենք նրանց վերադարձի մասին, ապա հույս ունեմ՝ դա հնարավորինս շուտ տեղի կունենա: Նրանց համար հեշտ չի լինի աշխատանքները սկսելը, քանի որ պետք է 14-օրյա տնային մեկուսացման ենթարկվեն: «Յուվենտուսի» համար ամեն ինչ ավելի բարդացավ, երբ եկավ Ռոնալդուն և ասաց, որ մեկնում է իր մայրիկի մոտ, իսկ հետո մտադիր է արևայրուք ընդունել լողավազանի մոտ: Հետո Իգուայինը ևս մեկնեց իր մայրիկի մոտ, մեկ ուրիշն էլ այլ տեղ մեկնեց, ու իրավիճակը վատթարացավ»,- ասել է Ջովանի Կոբոլի Ջիլյին:

Այս մասին հայտնում է TuttoJuve-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ