«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Յանգ Բոյսի» հետ խաղում գոլի հեղինակ է դարձել։
Այս գոլով Ռոնին հավասարվել է արգենտինացի աստղ Լիոնել Մեսսիի ցուցանիշին։ Բանն այն է, որ աշխարհում միայն նրանց է հաջողվել ՉԼ-ում 36 թիմերի գոլ խփել։ «Յանգ Բոյսը» Ռոնալդուի համար 36-րդ թիմն էր։
Այս մասին հայտնում է Goal․com-ը։
Նշենք, որ ՄՅՈւ-ն երեկվա խաղում անակնկալ պարտություն կրեց 2-1 հաշվով։