Կրիշտիանու Ռոնալդուն այսօր մարզվելու է «Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդների հետ։
Ինչպես հայտնում է Manchester Evening News-ի լրագրող Սամուել Լակհըրսթը, հարձակվողը ժամանել է ակումբի բազա մոտ 50 րոպե առաջ՝ տեղական ժամանակով առավոտյան ժամը 8:30-ին, որպեսզի մարզվի «Մանչեսթեր Յունայթեդի» մինչև 21 տարեկանների հետ:
Հարձակվողը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մարզումներից:
«Տոտենհեմի» հետ հանդիպման ժամանակ (2:0) Ռոնալդուն գնաց տրիբունայի տակ գտնվող սենյակ և եզրափակիչ սուլիչից առաջ հեռացավ «Օլդ Թրաֆորդից»: Հետո հայտնի դարձավ, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պորտուգալացին հրաժարվել է փոխարինման դուրս գալ խաղի վերջում։
«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է, որ Ռոնալդուն չի լինի Պրեմիեր լիգայի հաջորդ տուրի՝ «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակում։

