Պորտուգալիայի ազգային հավաքականի ու Թուրինի «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Մալբերայում մազերի փոխպատվաստման կլինիկա է բացել։
Այս մասին տեղեկանում ենք Insparya ընկերության մամուլի ծառայությունից, որը համագործակցող կողմ է կլինիկայի բացման հարցում։
Նշվում է, որ կլինիկայում աշխատելու են 100 մասնագետներ։
Մազերի փոխպատվաստման վիրահատական գործընթացներն արժենալու են 4600-ից 8200-ի սահմաններում։

