fbpx
Սպորտ

Ռոնալդուն Բելգիայի հետ խաղից հետո ավագի թևկապը նետել է խոտածածկին

EURO-2020-ի փլեյ օֆֆ փուլի 1/8 եզրափակչի շրջանակներում Պորտուգալիան նվազագույն հաշվով պարտվեց Բելգիային ու դուրս մնաց հետագա պայքարից։

Այս հանգամանքը խիստ բարկացրել էր պորտուգալացիների առաջատար ու ավագ Կրիշտիանու Ռոնալդուին, ով որպես դրա նշան, խաղից հետո հանեց ավագի թևկապը և նետեց խոտածածկին։

Բայց Ռոնալդուի բարկությունը պայմանավորված չէր զուտ գավաթային պայքարից դուրս մնալու հանգամանքով։ Բանն այն է, որ Ռոնալդուն կարող էր նոր ռեկորդ սահմանել Պորտուգալիայի կազմում, որի համար նրան պետք էր ևս մեկ գոլ ու նրա կդառնար հավաքականի պատմության գլխավոր ռմբարկուն։ Իսկ այս պահին Ռոնին իր ակտիվում ունի 109 գոլ, որով նա կրկնել է գլխավոր ռմբարկուի ցուցանիշը, բայց չի շրջանցել նրան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ