fbpx
Սպորտ
22:18 02/12/2019

Ռոնալդուն Սարիի հետ լուրջ խնդիրներ ունի․ Կասանո

Իտալիայի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն կարծում է, որ «Յուվենտուսի» ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ու թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Սարիի միջև լուրջ կոնֆլիկտ կա։

«Կարծում եմ՝ Ռոնալդուն Սարիի հետ լուրջ խնդիրներ ունի։ Ամեն ինչ սկսվեց անընդմեջ 2 փոխարինումներից, որը դուր չէր գա ցանկացած խաղացողի։

Մտածում եմ՝ նրանց միջև կոնֆլիկտ կա», – ասել է Կասանոն։

Հիշեցնենք, որ Սարին Ռոնալդուին փոխարինել էր Ա Սերիայում «Միլանի» և Չեմպիոնների Լիգայում «Լոկոմոտիվի» հետ հանդիպումների ժամանակ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ