fbpx
Սպորտ

Instagram-ում Ռոնիի հետևորդների թիվը հատել է 400 միլիոնի շեմը

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի աստղ Կրիշտիանու Ռոնալդուի հետևորդների թիվն Instagram-ում անցել է 400 միլիոնից։

Նա այս ցուցանիշով բացարձակ ռեկորդակիր է անձերի շարքում, իսկ առհասարակ 2-րդն է ու հետ է մնում միայն Instagram-ի պաշտոնական էջից, որի հետևորդների քանակն ավելի քան 469 միլիոն է։

Նշենք, որ Ռոնալդուին նախորդում է Քիմ Քարդաշյանի քույր Քայլի Ջենները՝ 308 միլիոն հետևողով, որին էլ նախորդում է ՊՍԺ-ի արգենտինացի աստղ Լիոնել Մեսսին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ