fbpx
Սպորտ
14:40 02/12/2019

Ռոսբերգը մեկնաբանել է Հեմիլթոնի հնարավոր տեղափոխությունը «Ֆեռարի»

2016 թվականի աշխարհի չեմպիոն Նիկո Ռոսբերգը ամփոփել է Աբու-Դաբիի Գրան-պրիի արդյունքները և խոսել 2021 թվականին Լուիս Հեմիլթոնի «Ֆեռարի» տեղեափոխվելու վերաբերյալ շշուկների մասին։

«Հեմիլթոնը անհավանական մրցարշավ անցկացրեց, որը, հնարավոր է, լավագույնն էր մեր տեսած Լուիսներից։ Նա հիանալի պահեց տեմպը և հրաշալի հանդես եկավ ողջ ուիքենդի ընթացքում։ Դա շրջանի արժանի ավարտ էր։

Կտեղափոխվի՞ Լուիսը «Ֆեռարի», ով գիտե։ Անխոս, «ֆեռարին» լեգենդար թիմ է։ Հեմիլթոնը այնքան չեմպիոնություն է նվաճել «Մերսեդեսի» հետ, որ «Ֆեռարիի» հետ նվաճած տիտղոսը կարող է դառնալ միակ հնարավոր առաջխաղացումը նրա համար։ Չեմ կասկածում, որ Լուիս կդիտարկի այդ տարբերակը », – Ռոսբերգի խոսքերը մեջբերում է Sports.ru-ն։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ