fbpx
Արցախ

Ռոումինգի սակագների նվազեցման նպատակը Հայաստանում և Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Հայաստանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ 2020 թվականի հունվարի 1-ից կիսամյակային պարբերականությամբ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կնվազեցվեն Արցախում և Հայաստանում օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները։

Արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից՝
– Դեպի Արցախ զանգերի սակագները կնվազեն շուրջ 25%-ով, այնուհետև նշված ժամանակահատվածում նվազումը կհասնի մինչև 30%,
– Արցախից զանգերինը՝ շուրջ 40%-ով, այնուհետև՝ մինչև 45%,
– տվյալների փոխանցման և ինտերնետ հասանելիության ծառայություններինը՝ շուրջ 50%-ով, այնուհետև՝ մինչև 65%,
– կարճ sms հաղորդագրություններինը՝ շուրջ 65%-ով, այնուհետև՝ մինչև 75%:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի օգոստոսի 1-ից արդեն նվազեցվել են «Բիլայն» և «Յուքոմ» ընկերությունների կողմից ելքային և մուտքային զանգերի սակագները, 45 դրամ սակագնի փոխարեն կիրառվում է համապատասխանաբար ելքային զանգերի համար 38 դրամ, մուտքայինի համար 25 դրամ, sms կարճ հաղորդագրության համար գործող 60 դրամ սակագնի փոխարեն 40 դրամ:

Այս գործընթացի վերջնական նպատակը, իհարկե, միասնական գնային համակարգ ունենալն է Հայաստանում և Արցախում»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2378535159133532?__xts__[0]=68.ARCNN8YJiNtG3JCeQLPQxHf2ZdkOGNzXF-xEmUi64Vzvg6m39XksU60LhIr7NdvGnIVMsYEhCGYZ1ONLCjXvxu91vKRpM4uCPECVZzVP0c9BQK6IZhbi_1JixFVZr_cbvQGCNyUpE_E49XEBMvBbBxakVmpsVjDv3LAT4J7iBBlYyz-sVWagyDIHqCOXCJtlLF3aVGNJliB26N9aSy-gX08J6-bmUUtdPbb_vOS1ZBMh4OVS0zexaSqioYYhsWC3qtYXaaDL5SaYDcNMbWJnd8gU9Kjlu3bI9UIpQW2SJlOuMnksjcaHfVsDEE9wV5qmL5gYZCgm1YwaRt51KInGjDmL&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ