Անգլիական «Տոտենհեմ»-ի պաշտպան Դենի Ռոուզը ամռանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»։ Նշենք, որ նա այժմ վարձավճարով հանդես է գալիս «Նյուքասլ»-ի կազմում։ Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆրանսիական ակումբի ներկայացուցիչները հետևել են Ռոուզի խաղին և գոհ են նրանից, ինչ տեսել են: Անգլիացին դիտարկվում է որպես Լեվեն Կուրզավայի հավանական փոխարինող:
Ռոուզի վարձակալությունը սահմնանված է մինչև մրցաշրջանի ավարտը: Նրա պայմանագիրը սահմանված է մինչև 2021-ի ամառ, իսկ տրանսֆերային արժեքը 20 մլն եվրո է:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում «Տոտենհեմ»-ի կազմում Ռոուզը մասնակցել է 2 հանդիպման: