fbpx
Սպորտ

Ռոյսը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը կարող է բաց թողնել մրցաշրջանի մնացած հատվածը մկանային վնասվածքի պատճառով, որը ստացել է 3 ամիս առաջ: Այս մասին հայտնում է Sport Bild-ը:

30-ամյա ֆուտբոլիստը միանշանակ բաց կթողնի «Վոլֆսբուրգի» հետ մայիսի 23-ին և «Բավարիայի» հետ մայիսի 26-ին կայանալիք խաղերը: Բացի այդ, Ռոյսը կարող է հանդես չգալ մինչև մրցաշրջանի ավարտը:

Ռոյսը 2012 թվականից  հանդես է գալիս Դորտմունդի «Բորուսիայի» թիմում: Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը 19 հանդիպման ընթացքում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ