fbpx
Ժամանց

Ռոզա Լինը վերջին փորձն է արել՝ Եվրատեսիլ մեկնելուց առաջ

«Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթի Հայաստանի մասնակից Ռոզա Լինն իր վերջին փորձն է արել Հանրայինում՝ Թուրին մեկնելուց առաջ։

Այս մասին տեղեկանում ենք Առաջին ալիքի Facebook-ի էջից։

Նշվում է, որ Հանրայինի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը հաջողություն է մաղթել երգչուհուն։ Վերջինս նշել է, որ պրոմո տուրերից և Հայաստանում միջոցառումների արձագանքներից պարզ է դառնում, որ Ռոզա Լինն ու երգը սիրվել են։

Մովսիսյանը հույս է հայտնել, որ նաև մեր երգչուհու կատարումն ու բեմադրությունը կգրավեն եվրոպական լսարանին։

Նշենք, որ Ռոզա Լինը ելույթ է ունենալու մայիսի 10-ին՝ «Եվրատեսիլի» առաջին կիսաեզրափակիչում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ