fbpx
Հասարակություն

Ռուբեն Հայրապետյանը ատենախոսության գործով դատը շահել է․ ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը Facebook-ի գրառմամբ հայտնել էր, որ ատենախոսության գործով դատը շահել է, և իր ձևակերպմամբ, ապօրինի մրցույթը իր հայցի հիման վրա կասեցվել է՝ դատարանի արգելանքով:

«1. Ատենախոսությանս գործով դատը հաղթեցի, անհեթեթ եզրակացությունը ոչնչացվեց՝ բարոյական վնասի հատուցման իրավունքով (ՀՀ վարչական դատարան՝ դատավոր Ռ. Խանդանյանի նախագահությամբ):
2. ՀՊՏՀ ռեկտորի ապօրինի մրցույթը հայցիս հիման վրա կասեցվեց՝ դատարանի արգելանքով (դատավոր Ն. Հովսեփյանի նախագահությամբ):

Մեղավորների պատժվելու և այլ մանրամասների մասին՝ մամուլի ասուլիսին, որը հետաձգել եմ բոլորիս համար ամենակարևոր պատճառով. այս պահին միայն և միայն՝

փա՜ռք Հայոց բանակին և մեր հերոս զինվորներին»,- ասված է Ռուբեն Հայրապետյանի գրառման մեջ։

https://www.facebook.com/ruben.hayrapetyan.9/posts/3342950289089503

Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից մեկնաբանություն է խնդրել ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթի ճակատագրի մասին։

«ԿԳՄՍ նախարարությունը դեռ չի ստացել որևէ փաստաթուղթ, երբ ստացվի՝ մասնագետները կուսումնասիրեն և կլինի մեկնաբանություն»,- այս մասին միայն այսքանն է հայտնել ԿԳՄՍ նախարարության լրատվականից Օֆելյա Կամավոսյանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ