fbpx
Իրավական

Ռուբեն Հայրապետյանին պատկանող ֆաբրիկայի տնօրենին կալանավորելու բողոք է ներկայացվել

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին փաստացի պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» տնօրենի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը բողոքարկվել է։ Այս մասին հայտնել է Դատախազության հանրային կապերի պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ «Զեյթունի կահույքի Ֆաբրիկա» ԲԲԸ տնօրենին և ՀՖՖ տեխ. հսկիչին կասկածելու ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարման մեջ որոշումներ են կայացվել նրանց ձերբակալելու վերաբերյալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ