fbpx
Խորհրդարան

Ռուբինյանն ասաց, թե ինչու է Թուրքիայի ներկայացուցչի մեքենան եղել թուրքական դրոշով

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն այսօր Խորհրդարանում պատասխանեց հարցին, թե ինչո՞ւ է Թուրքիայի հատուկ ներկայացուցչի մեքենան եղել դրոշով, իսկ հայկականինը՝ ոչ։

Ռուբինյանն ասաց, որ իր տեղեկություններով, Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը մինչև հանդիպումն այցելել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատուն ու հանդիպման վայր է ժամանել Թուրքիայի դեսպանի հետ՝ վերջինիս մեքենայով, որի վրա էլ, որ առկա է այդ երկրի դրոշը։

Ռուբինյանը նաև ուղղեց ընդդիմադիր խմբակցության պատգամավորին, ասելով, որ ոչ թե հատուկ բանագնաց է, այլ հատուկ ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ հատուկ ներկայացուցիչը պաշտոն չէ, այլ գործառույթ ու ինքը հատուկ պաշտոնի չի նշանակվել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ