Այսօր՝ փետրվարի 14-ին, հեռախոսով զրուցել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։
Այս մասին Facebook-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
- Հայաստանն ուշադրությամբ հետևում է Ուկրաինայում իրավիճակի զարգացումներին
- ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումներին անբեկանելի է․ Փաշինյանը՝ Կլաարին
«Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Երկուստեք հույս է հայտնվել, որ հատուկ ներկայացուցիչների՝ Վիեննայում կայանալիք երկրորդ հանդիպումն արդյունավետ կլինի», – գրել է Հունանյանը։
