Ռուբինյանը Մարուքյանի նախապայմանով առաջարկը համարում է անընդունելի-Azat TV
Խորհրդարան
14:00 01/03/2021, 14:00

Ռուբինյանը Մարուքյանի նախապայմանով առաջարկը համարում է անընդունելի

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարներին, ըստ որոնց՝ հետ է վերցվում նախագահի աշխատակազմից ԳՇ պետի ազատման միջնորդությունն ու Տիրան Խաչատրյանը վերանշանակվում է ԳՇ պետի տեղակալի պաշտոնում, որի դիմաց ինքը (Մարուքյանը) պատրաստ է հուշագիր ստորագրել՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու նպատակով Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետի թեկնածու չառաջադրվելու մասին։

Ռուբինյանը նշեց, որ տվյալ պարագայում ԳՇ պետն ու նրա տեղակալը դառնում են քաղաքական գործոն ու իրենց նշանակումը կամ ազատումը դառնում են քաղաքական պայմանավորվածության մաս։ Պատգամավորն ասաց, որ դա չի կարող լինել արտահերթ ընտրությունների գնալու նախապայման։

Ռուբինյանի խոսքով՝ ավելի տրամաբանական կլիներ, եթե Մարուքյանը հայտրարեր, որ պատրաստ է արտահերթ ընտրությունների գնալու մասին հուշագիր ստորագրել առանց նախապայմանների, իսկ տվյալ առաջարկի մեջ պատգամավորը ոչ միայն խնդիր է տեսնում, այլ նաև համարում է բացարձակ անընդունելի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ