fbpx
Եվրահանգրվան

Գազի դիմաց ռուբլիով վճարելը պատժամիջոցների խախտում է․ Ֆոն Դեր Լայեն

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպայի այն էներգետիկ ընկերությունները, որոնք կհամաձայնեն ռուսական պահանջներին ու կվճարեն գազի համար ռուբլիով, ապա կխախտեն Ուկրաինա ռուսական ներխուժման պատճառով սահմանված պատժամիջոցները։

Լայենն այս մասին ասել է երեկ։

Նա նշել է, որ ԵՄ-ի դիրքորոշումը շատ պարզ է․ եթե ռուբլիով վճարումը նախատեսված չէ պայմանագրով, ապա իրենց պատժամիջոցների խախտում է։

Ֆոն Դեր Լայենի խոսքով՝ իրենց պայմանագրերի 97 տոկոսը նախատեսում են եվրոյով կամ դոլարով վճարում ու ռուսական կողմի պահանջը միակողմանի է և չի համապատասխանում պայմանագրերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ