fbpx
Քաղաքականություն

Ռումինիայի Պատգամավորների պալատն ընդունել է հոկտեմբերի 12-ը Հայոց լեզվի օր հռչակելու օրինագիծը

Ռումինիայի Պատգամավորների պալատում միաձայն ընդունվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագիծը: Այս մասին տեղեկացրել է Ռումինիայում Հայաստանի դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Անչափ հպարտ էի և ուրախ այսօր՝ սեպտեմբերի 24-ին ներկա գտնվելու «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» մասին օրինագծի քննարկմանը, որը միաձայն ընդունվեց նաև Պատգամավորների պալատում: Շնորհակալություն Ռումինիայի խորհրդարանի բոլոր անդամներին և, հատկապես, օրինագիծը նախաձեռնած Ռումինիայի խորհրդարանի հայազգի պատգամավորներ Վարուժան Փամբուկչյանին և Վարուժան Ոսկանյանին»,-նշել է Մինասյանը։ Այս մասին հայտնում է Արմենպրեսը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ