Սպորտ

Ռումինիայում ֆուտբոլիստը խորամանկ քայլով օգնել է իր թիմին գոլ գրանցել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 4-ին ՝ Ֆուտբոլի Ռումինիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Աստրա» – «Պոլիտեխնիկ» խաղում (4:0) արտասավոր դեպք է գրանցվել։

Դրվագներից մեկում «Պոլիտեխնիկ»-ի ֆուտբոլիստները խախտել են կանոնները տուգանային հրապարակից մի քանի մետր հեռավորության վրա։ Տանտերերի ֆուտբոլիստը, ուշադրություն չդարձնելով խոտածածկին պառկած թիմակցին, խաղարկել է գնդակը և փոխանցել հարձակվողին, որն էլ գոլի հեղինակ է դարձել:

https://twitter.com/drafts_2/status/1191416048077168641

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ