fbpx
Աշխարհ

Ռումինիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի Saber Guardian-2019 զորավարժությունները

Հունիսի 3-ին Ռումինիայում սկսվել են ՆԱՏՕ-ի Saber Guardian-2019 միջազգային զորավարժությունները: Դրանց բացման արարողությունները միաժամանակ անցկացվել են երկրի հինգ զինափորձարանում՝ Չինկու, Բորդուշան, Բաբադագ, Սմիրդան և Ռիշնով բնակավայրերում: Այդ մասին հայտնել է Ռումինիայի ռադիոն:

Վարժանքների սցենարը նախատեսում է ռազմաօդային ուժերի բազայի գրավում, Դանուբի գետանցում, Patriot և Stinger հրթիռների արձակում, հակառակորդի ցամաքային գրոհի դիմագրավում:

«Զորավարժությունների գլխավոր խնդիրը գործընկեր երկրների և դաշնակիցների միասնության, համախմբվածության և համերաշխության ցուցադրումն է ցանկացած ագրեսիա դիմագրավելու համար, մասնավորապես ուժերի մոբիլիզացման և արագ կենտրոնացման միջոցով»,- նշվում է Ռումինիայի ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

Վարժանքները հունիսի 3-ից մինչև 24-ն անցկացվելու են Բուլղարիայի, Հունգարիայի և Ռումինիայի տարածքում: Դրանք կոորդինացվում են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային զորքերի (USAREUR) և Ռումինիայի ցամաքային ուժերի շտաբի կողմից:

Saber Guardian – 2019-ին մասնակցում են մոտավորապես 8 հազար զինծառայողներ վեց երկրից՝ Ալբանիայից, Բուլղարիայից, Բոսնիայից և Հերցեգովինայից, Հունգարիայից, Ռումինիայից և ԱՄՆ-ից: Դրանք Ռումինիայի տարածքում ՆԱՏՕ-ի խոշորագույն զորավարժություններն են այս տարի:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ