Սպորտ
11:15 06/03/2020

Ռունին երբեմն չափազանց երկար է աշխատում գնդակով․ Սուլշեր

Բոլոր երկրպագուները գնահատում են այն, ինչ Ռունին արել է «Յունայթեդ»-ի համար: Այս մասին ասել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը։

«Բոլորը սիրում եմ Ռունիին: Նա լավն էր, նա բարձր կարգ է ցուցադրում, բայց երբեմն չափազանց երկար է աշխատում գնդակով»,-ասել է նա։

Նշենք, որ Ռունին 2004-ից 2017 թվականներին հանդես է եկել «Յունայթեդ»-ի կազմում։

Անդրադառնալով նաև իր թիմի հաղթանակին «Դերբի Քաունթի»-ի նկատմամբ Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի խաղում (3:0)՝ Սուշերը հայտնլ է, որ ինքը հարմարավետ հաղթանակի զգացողություն չի ունեցեել, ինչպես սովորաբար պետք է լինի 3:0-ի ժամանակ։

«Մի քանի պահ վախեցրին: Նախքան մեր երկու գոլ խփելը ինձ չէր թվում, որ մենք լավ ենք խաղում: Դեռ հարձակման գծի մի շարք խաղացողներ ունենք, ովքեր վնասվածք ունեն, ու այսօր մեր բախտը բերեց, որ ունեինք Իգալո»,-եզրափակել է Սուլշերը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ