Ռուս հատուկջոկատայինի սպանության գործով կալանավորվածը «Բիր Հաուս» փաբի սեփականատերն է․ TACC

Հրապարակող՝

nikita

Ամենադիտվածներ

Հունիսի 2-ի գիշերը մերձմոսկովյան Պուտիլկովո գյուղում ռուս նախկին հատուկ ջոկատային 24-ամյա Նիկիտա Բելյանկինի սպանության գործով անցնող անձանցից մեկին կալանավորել են Հայաստանում: Այս մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։

Ըստ աղբյուրի՝ ռուսական կողմից քրեական գործը ստանալուց հետո միայն մեղադրանքի մասին հայտնի կլինի։ Կալանավորվածի ինքնությունը պաշտոնական աղբյուրը առայժմ չի հրապարակում։

Սակայն ТАСС-ը, վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրներին, նշում է, որ կալանավորված Գրիգոր Օհանյանը «Բիր Հաուս» փաբի սեփականատերն է։ Նա կալանավորվել է 40 օրով։ Ըստ աղբյուրի, Օհանյանը լքել է Ռուսաստանի տարածքը դեպքի հենց հաջորդ օրը։

Հիշեցնենք՝ նախկին հատուկջոկատայինի սպանությունը տեղի էր ունեցել «Բիր Հաուս» փաբի մոտակայքում: Վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեին՝ ռուսական լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ ռուս նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը տեսել է՝ ինչպես են մի խումբ անձինք ծեծի ենթարկում երկու անձի: Ագրեսիվ խմբին հանգստացնելու համար Բելյանկինը իր մոտ եղած գազային ատրճանակից մի քանի անգամ օդ է կրակում:

Սակայն դա չէր հանգստացրել խմբին, ավելին, ըստ ռուսական աղբյուրների, նրանք հարձակում են գործել 24-ամյա երիտասարդի վրա: Քաշքշուկի հետևանքով Նիկիտա Բելյանկինը դանակի մահացու հարված էր ստացել կրծքավանդակի շրջանում, ինչի հետևանքով էլ մահացել էր։

Ամենաթարմ