Կինոաշխարհի ամենահայտնի մրցանակաբաշխությանը՝ «Օսկարին», ռուս հավակնորդները կարծես չեն կարողանա մասնակցել։
«Օսկարի» առաջադրված ռուսներից մեկին՝ «Բոքսբալետ» կարճամետրաժ մուլտֆիլմի ռեժիսոր Անտոն Դյակովին վիզա չեն տրամադրել՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մեկնելու համար։
Այս մասին նա պատմել է TASS-ին։
Դյակովն ասել է, որ իր հավակնորդ լինելը խլել չեն կարող, բայց ուղևորությունն ԱՄՆ անհնար է։