fbpx
Իրավական

Ռուս լրագրողը պատմել է Խաչատուրյան քույրերի ազգականի կողմից սպառնալիքների մասին

Մոսկվայի Հանրային դիտորդական հանձնաժողովի ղեկավարի տեղակալ, լրագրող Եվա Մերկաչևան հայտարարել է, որ Առաջին ալիքի եթերից հետո իրեն սպառնացել է Արսեն Խաչատուրյանը՝ Միխայիլ Խաչատուրյանի զարմիկը, որի սպանության մեջ են մեղադրում նրա երեք դուստրերին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Խաչատուրյան քույրերի պատմության հանդեպ իմ վերաբերմունքը ես բազմիցս եմ նկարագրել: Բայց ոչ մի կերպ չեմ կարողացել հասկանալ Միխայիլի ազգականներին՝ ինչո՞ւ նրանք այդ ժամանակ աղջիկներին չեն պաշտպանել: Ինչո՞ւ են նրանց համար հիմա առավելագույն խիստ պատիժ պահանջում: Ես նրանց մասին շատ բան եմ լսել ուրիշներից, բայց մի բան է խոսակցությունը: Այսօր հասկացա՝ նրանք ավազակներ են»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Մերկաչևան:

Նրա խոսքով՝ երկուշաբթի Առաջին ալիքով Խաչատուրյան քույրերի մասին թողարկումից հետո իրեն է մոտեցել Խաչատուրյանի զարմիկը՝ Արսենը, և սկսել սպառնալ:

«Ես սկսեցի բարձրաձայն խոսել. «Դուք ինձ սպառնո՞ւմ եք», գրավելով անվտանգության աշխատակիցների ուշադրությունը: Մոտ վազեցին աշխատակիցները, բայց հայտնվեցին նաև հորաքույրը, ինչպես նաև տատիկը (ինչպես հասկացա Միխայիլ Խաչատուրյանի մայրը) և հարձակվեցին վրաս»,- հայտարարել է Մերկաչևան:

Ընդ որում՝ նա հայտնել է, որ «նրա մասին ոչ մի անգամ ոչ մի տեղ չի խոսել»:

«Իսկ եթերում ես նրան երկու հարց տվեցի. «Դուք ձեր հորեղբորից փող ստացե՞լ եք: Նա ձեզ նյութապես օգնո՞ւմ էր: Ո՞ւմ է բաժին հասնելու ժառանգությունը, քանի որ աղջիկներն անմիջապես հրաժարվել են այդ իրավունքից»: Արսենն ինձ սպասում էր փողոցում: Հարցրեց. «Ոստիկանություն դիմում գրելո՞ւ ես»,- նշել է լրագրողը՝ խոստովանելով, որ հիմա մտածում է, թե ինչպես վարվի:

Խաչատուրյանների գործի մասին կաորղ եք կարդալ այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ