fbpx
Աշխարհ

Ռուս ռազմական ոստիկաններն առաջին հերթապահությունն են անցկացրել Սիրիայում

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների պայմանավորվածության համաձայն՝ ռուս ռազմական ոստիկաններն առաջին հերթապահությունն են իրականացրել Սիրիայի հյուսիսում:

«2019 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:00-ին, ռուսական ռազմական ոստիկանության ավտոշարասյունն անցել է Եփրատ գետը և շարժվել թուրք-սիրիական սահմանի ուղղությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ:

Ճանապարհին Սիրիայի բնակիչները ողջունել են ռուս ռազմական ոստիկաններին:

«Քոբանի բնակավայրում ռուս ռազմական ոստիկանները հանդիպում են ունեցել տեղի բնակավայրի ղեկավարների հետ և քննարկել են ընդունված հուշագրի կետերի իրականացումը»,- նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

ՌԴ ՊՆ-ում նշել են նաև, որ ռուսական ջոկատները կօգնեն ապահովել բնակչության անվտանգությունը, կնպաստեն կարգուկանոնի պահպանմանը, հերթապահություն կանցկացնեն նշանակված տարածքներում, ինչպես նաև կօգնեն քրդական ինքնապաշտպանական ջոկատներին իրենց զինամթերքով տեղափոխվել սահմանից 30 կմ հեռավորության վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ