fbpx
Աշխարհ

Ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի 8 քաղաքացու

Օգոստոսի 17-ին ռուս սահմանապահները ձերբակալել են Վրաստանի յոթ քաղաքացու։ Ձերբակալությունները կատարվել են Աձվիսի և Ախալուբանի գյուղերի մոտակայքում՝ վրաց-օսական շփման գծին: Այսօր արդեն՝ օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ռուս սահմանապահները ձերբակալել են ևս մեկ քաղաքացու: Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։

Ձերբակալվածների տարիքը 18-38 է: Պետական անվտանգության խորհրդի տվյալներով՝ ձերբակալվածները Ցխինվալիի մեկուսարանում են: Հաղորդվում է, որ քաղաքացիները գնացել էին Սուրբ Գիորգի եկեղեցի, որը գտնվում է շփման գծի մոտակայքում:

Հիշեցնենք՝ օգոստոսի 7-ի գիշերը վրաց-օսական շփման գծում ռուս սահմանապահների կողմից «Հարավային Օսիա» գրությամբ ցուցանակը մոտ 350 մետր առաջ էր բերվել, տեղադրվել էին պատնեշներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ